Մազերի խնամք
Մազերն արեւից պաշտպանելու լավագույն եղանակները. news.am
Բոլորը գիտեն, որ արեւի ճառագայթները կարող են վնասակար լինել մարդու մաշկի համար, սակայն որ այդ նույն ուլտրամանուշակագույն ճառագայթները նաեւ մազերի համար են վնասակար՝ քչերին է հայտնի:
Մազերի՝ արեւից վնասված լինելու նշաններից են գունաթափումը, չորությունն ու փխրունությունը, ջարդվող եւ երկատվող ծայրերն ու բարակելը: Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթներից վնասված մազերը դժվարությամբ են գանգրացվում կամ որեւէ այլ ոճային տեսքի բերվում, իսկ խոնավություն ձեռք բերելուց հետո էլ շատ արագ չորանում են:
Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկառմամբ հատկապես բաց գույնի մազերն են խոցելի:
Այդուհանդերձ, բոլորն էլ դրանցից պաշտպանվելու հնարավորություն ունեն:
«Արեւը նախեւառաջ սպիտակեցնող ազդեցություն է ապահովում մազերի համար», - նշում է հայտնի մաշկաբան դոկտոր Վիլմա Բերգֆելդը: Այն անդառնալի քիմիական ռեակցիայի մեջ է մտնում մազերի մեջ առկա մելանինի հետ եւ գունաթափման պատճառ դառնում: Միաժամանակ, նաեւ վարսերի կուտիկուլներն ու կերատին անունը կրող սպիտակուցներն են վնասվում:
Դոկտոր Բերգֆելդի խոսքով, հատկապես բաց գույնի մազեր ունեցող մարդկանց մոտ արեւից պաշտպանության համար անհրաժեշտ մելանինի պակաս է զգացվում: Իսկ ահա մուգ գույնի եւ կոշտ մազեր ունեցող մարդկանց մոտ, պիգմենտների հարուստ պաշարից բացի, նաեւ բարձր յուղայնություն է նկատվում, ինչը եւս կարող է պաշտպանիչ ազդեցություն ապահովել:
Քլորացված ջուրն ու բաց երանգներով ներկված մազերը կարող են գլխի մազածածկույթն առավել խոցելի դարձնել ամռան տապից ու արեւի ճառագայթներից հրահրված սթրեսի նկատմամբ: Թվարկված գործոնները նախեւառաջ մազերի կերատինն են վնասում եւ ճառագայթների ու բարձր ջերմաստիճանի ներթափանցման համար առավել հարմարավետ միջավայր ստեղծում:
«Եթե ամռան ամիսներին գունաթափել եք ձեր մազերը կամ առավել բաց երանգ հաղորդել, կարող եք համարել, որ արդեն իսկ արեւի ճառագայթների նկատմամբ խոցելի մազածածկույթ ունեք: Իսկ եթե, դրան էլ գումարած, քլորացված ջուր պարունակող լողվազան եք մտնում եւ գլուխը բաց արեւի տակ նստում՝ կարող եք վստահ լինել, որ մազերի լուրջ վնասվածք եք ստանալու», - զգուշացնում է դոկտոր Բերգֆելդը:
Իսկ ինչպե՞ս պաշտպանվել
Ի՞նչ անել, եթե ամռան ամիսներին չեք ցանկանում տանը նստել, բայց վնասված մազեր ունենալու գաղափարն էլ հաճելի չի թվում ձեզ: Դոկտոր Բերգֆելդը հետեւյալ խորհուրդներն է առաջարկում:
- Առավոտյան եւ երեկոյան ժամերին դուրս եկեք տնից, ինչպես որ մաշկի պաշտպանության նպատակով է արվում:
- Գլխարկ կամ հովանոց կրեք. «Արեւայրուքի դեմ քսուքի նմանությամբ, մազերի՝ արեւից պաշտպանությանը միտված կոսմետիկ միջոցներ գոյություն չունեն», - նշում է մասնագետը:
- Եթե քլորացված ջուր պարունակող լողավազան եք մտել, անմիջապես մաքուր ջրով ցնցուղ ընդունեք՝ մազերը քլորից ու աղից ազատելու համար:
Բացի վերը նշվածներից, հարկավոր է մազերի գույնին եւ տիպին, ինչպես նաեւ բնակլիմայական պայմաններին հարմար կոնդիցիոներ օգտագործել:
26.08.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ